Չարենց, Նավզիկե

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե՛ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես,—
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կըճանաչենք իրար, իմ Նավզիկե՛։

Սրտիս ամեն անկյունով բույն դրած միշտ կմնաս ու կսպասեմ, որ կամ դու, կամ ես կճանաչենք իրար մի օր։ Դու անտարբեր կանցնես, ես անտարբեր կանցնեմ, բայց ներսումս սուր դող ու ցուրտ կբերես, ներսումս փոթորիկներ, փչացած ու թարթող լապտերներ։ Ես կսպասեմ ու կհուսամ, որ կսպասես և դու։

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,—
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին —
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե։

Ես լուռ, ուշադիր կհետևեմ փողոցներին, կփնտրեմ հայացքներդ անծանոթ անցորդների աչքերում, ամեն շքամուտքից դուրս ելնելուց ես կմտածեմ հետևելուդ մասին, մտքով, խոսքով հետևելուդ մասին, կմտածեմ, որ երևում եմ, կմտածեմ, որ բավարար բարձր եմ ու, որ տեսնում ես ամեն քայլիս հետ հավասար սուր հայացքներս դեպի քեզ, երբ դու չկաս բայց հայացքներս դեպի քեզ։

Մանկությունից իմ լուրթ — մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում՝ անցած երազի պես,—
Ես սպասել եմ, որ — ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՛։

Ես կսպասեմ, որ երազներումս մութ ու երբեմն վառ երազներումս կխոսես ու կզարթնեմ, ներսումս մնացած, բույրիցդ վերջապես։ Ելնելուցդ իմ դեմ խորը շունչ կքաշեմ, որ բույրդ մնա ներսումս հավերժ, որ կարոտ մնամ բույրիդ ու կարոտ մնաս բույրիս։ Իմ օրերում անցած երազի պես, ինչպես մի ակնթարթ ես կհիշեմ մտքերս լուրթ, քո մասին մտքերս խոր։

Leave a comment