Աշխատանքային Իրավունք

Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշխատանքային գործունեությունն է։ Աոանց աշխատանքի անհնարին է ողջ հասարակության և պետության գոյությունը։ Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում Է նյութական և հոգևոր արժեքներ։

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց կենսական պահանջմունքները կարող Էին բավարարել բնությունից տրված պատրաստի միջոցներով։ Հասարակական կյանքի վերափոխման հետ միասին ընդարձակվել են մարդկանց պահանջմունքները և, դրան զուգահեռ, աճել Է աշխատանքի դերն ու նշանակությունը։

Կարծում եմ անչափահասների աշխատանքը պետք է լինի օրինական, քանի որ շատ երեխաներ կարող են աշխատել ` փոքր կրպակներում կամ ունենալ բնապահպանական վարձատրվող աշխատանքներ… ոչ ամբողջ օրով, բայց գոնե չորս, հինգ ժամով:

Ինչ վերաբերվում է չափահասների աշխատանքին, կարծում եմ իրենք աշխատում են ավելին քան վարձատրվում են:

Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ես մուտք եմ գործել մուտք ճամբարով։ Ճամբարային օրերին ծանոթացանք դպրոցի կարգուկանոնի, «ապրելաոճի» հետ։ Սովորեցինք բլոգների հետ աշխատելու ձևը։ Իմ բլոգը:

https://wordpress.com/view/viktoryasukiasyan.wordpress.com

Մուտք ճամբարը չսահմանափակվեց ծանոթություններով: Անծանոթ խմբով հավաքվեցինք, որ գնանք Արատես: Առաջին պատումս:

https://viktoryasukiasyan.wordpress.com/2019/07/21/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4-%d5%b8%d6%82-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%bf%d5%ba%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1%d5%ae/

Սեպտեմբերը դեպի դպրոց է, բայց մենք մինչ դպրոցը՝ արդեն ծանոթ, ճամփա ընկանք դեպի Ջերմուկ: Ջերմուկիս պատումը:

https://viktoryasukiasyan.wordpress.com/2019/09/17/%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%ab%d5%af/

Ջերմուկից վերադարձանք ու սկսվեց ուսումնական տարին: Նոր դպրոց, նոր կանոններ, նոր ապրելակերպ ու իհարկե նոր առարկաներ…

Սկսեմ սովորական առարկաներից, որ պարտադիր են: Սկսեցի սիրել առարկաները, որոնք չէի սիրում… Պարտադիր առարկաները, ամիսներիս աշխատանքը՝

Պատմություն- https://viktoryasukiasyan.wordpress.com/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Հայոց լեզու, գրականություն- https://viktoryasukiasyan.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Հասարակագիտություն- https://viktoryasukiasyan.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Անգլերեն- https://viktoryasukiasyan.wordpress.com/category/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/

Էկոլոգիա- https://viktoryasukiasyan.wordpress.com/category/%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1/

Կրթահամալիրում անցնում ենք նաև ընտրովի առարկաներ: Ընտրությունս՝ Իսպաներեն, Լուսանկարչություն:

Իսպաներեն- https://viktoryasukiasyan.wordpress.com/category/%d5%ab%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/

Կիսամյակի ընթացքում արել եմ շատ լուսաբանումներ և ֆոտոշարքեր՝

Օրը կրթական պարտեզի սարալանջում

Հանդիպում-ասուլիս կրթահամալիրի տնօրենի հետ

Քայլք երկաթգծով #5

Արևորդի. բնապահպանական ֆիլմի ցուցադրություն Սեբաստիա համերգասրահում

Բնապատկերներ. ճամփորդական հետհայացք

Բնապատկերներ Կախեթիից

Շուրջտարյա տոնավաճառի նորամուտ Սեբաստացի մոլում

Կախեթի, Լագոդեխի. ֆոտոպատում #1

Կախեթի, Լագոդեխի. ֆոտոպատում #2

Միջմշակութային նախագծերը՝ հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերումներ. կլոր սեղան

«Մենք բոլորս գալիս ենք մանկությունից». հանդիպում հոգեբան Լիլիթ Շահբազյանի հետ

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծ. անվտանգ, ներառող անցումների ստեղծում

Ժամացույցի գործարանում #3

Չէի սպասում, որ մի կիսամյակում այսքան կարող եմ ճամփորդել, ու դրական էմոցիաներ ունենալ ուսումնական տարուց, քանի որ ուսումնական տարին միշտ չեմ սիրել: Ջերմուկից հետո հաջորդեց ևս մեկ ճոմփորդություն, որ վերջինը չէր: Կապսիս պատումը՝

https://viktoryasukiasyan.wordpress.com/2019/09/24/%d5%af%d5%a1%d5%ba%d5%bd%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Գյումրուց չհագեցած գնացինք Վրաստան…

https://viktoryasukiasyan.wordpress.com/2019/11/03/%d5%a3%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82-%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80%d5%a8/

Վանի թագավորության մշակույթ

Վանի թագավորության մշակույթըձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհիբրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետությանարվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև:

Քաղաքաշինություն

Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան(Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։

Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով։ Մեկից ավելի բարձունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով։

Մարդկաին հարաբերություններ, Հումանիզմ

Մենք բոլորս ամեն օր առնչվում ենք անծանոթ ու ծանոթ մարդկանց որոշները՝ բարի, կենսուրախ, մարդասեր շատերնել՝ դժգոհ, տհաճ ու այս մարդիկ շատ հաճախ կոպտում ու բողոքում են ամեն բանից: Ամենից շատ անծանոթներին առնչվում ենք տրանսպորտում ինչի մասին կարող եմ անվերջ խոսել… Պարզ օրինակներ բերեմ իմ առորյաից՝ ամեն օր տան ճանապարհին առնչվում եմ տարբեր տեսակի մեծահասակների և չար ու դժգոհ և բարի ու գնահատող: Մեծամասնություն են կազմում դժգոհ մարդիկ, նույնիսկ վարորդներնեն այդպիսին մարդիկ երբեք չեն ժպտում իրար կամ շնորհալաություն հայտնում նույնիսկ չեն բարեվում… այս հասարակության մեջ ապրելը տհաճ ու զզվելի է դառնում նույնիսկ նրանց համար, ովքեր այդպիսին չեն: Ցավալի ու տհաճ է դառնում նաև նրանց առօրյան: Մի խոսքով թեման շատ ծավալուն ու անուղղելի է, չնայած որ լուծում տալը երազանքի է նման:

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։ 
  2. Գտիր հետադաս որոշիչները։
  3. Գտիր հատկացուցիչները, դուրս գրիր հատկացյալի հետ միասին, նշիր՝ որն է հատկացուցիչը։
  4. Գտիր բացահայտիչները, որոշիր՝ որ տեսակի բացահայտիչ է։
  5. Գտիր բաղադրյալ ստորոգյալները։
  6. Վերլուծիր մուգ գրված նախադասությունը, որոշիր լրացումների տեսակները։ 

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

  • Հետադաս որոշիչ-գողտրիկ դղյակով, Ադամ անունով, Սոֆյա անունով
  • Հատկացուցիչ-հատկացյալ-Նապոլեոնի կռիվներին, Նապոլեոնի ճանապարհը, նրանց փախուստի ժամանակ,
  • Բացահայտիչ
  • Բաղադրյալ ստորոգյալ

վերլուծել Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։

Ենիչներ, Ադամը-ենթակա

ջարդվել էին, փախցրել էր-ստորոգյալ