Կետադրեք նախադասությունները.

  1. Մութի մեջ կորավ սպիտակ եզը, նրա հետևից՝ իմ հոգնած ձին։
  2. Երեկ ամպ էր, էսօր՝ պարզ արև…
  3. Ամբողջ գերդաստանը պառկում էր խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը՝ չոր տերևների վրա։Ծնվում էին նախշեր, նռան ճյուղեր, տերևներ, տերևների մեջ՝ երկու թև, որ աղջկան թվում էր երկող թռչուն։
  4. Սարերից իջնող ջրերը արևամուտին վարարում են, կեսգիշերին՝ աղմկում խոր ձորերում։
  5. Բայց տրտմությունս հիմա այլ է, կարոտս՝ ուրիշ։
  6. Լսվեց խուլ գվվոց, ինչպես՝ հողմի շառաչը անտառում։
  7. Ինքը հովիվ էր, կինը՝ գյուղական աղջիկ։
  8. Աճում էր և վայրի հոնը, երբեմն՝ թուզը։
  9. Մենք սիրում էինք նրանց երգն ու զորախաղերը և ամենից շատ՝ սրաշեղբթրերն ու նժույգները։
  10. Մեկին համ ու վայելք, մեկին՝ցավ ու սուգ։
  11. Որն է այդ պտուղը, որ դու գիտես ես՝ ոչ։

Լավ դաստիարակություն. հազվադեպ երևույթ

Վերջին տասնամյակներում արևմտյան երկրներում կտրուկ փոփոխություններ են կատարվել ընտանեկան կառույցում։ Մի ժամանակ ծնողներն էին գլխավորում ընտանիքը, իսկ երեխաները հնազանդվում էին նրանց առաջնորդությանը։ Մինչդեռ այսօր որոշ ընտանիքներում ամեն բան կարծես ճիշտ հակառակն է։ Օրինակ՝ նկատի առնենք որոշ ենթադրյալ իրավիճակներ, որոնք հաճախ լինում են նաև իրական կյանքում։

  • Չորս տարեկան մի տղա խանութում ձեռքը մեկնում է խաղալիքին։ Նրա մայրը փորձում է հետ պահել նրան՝ ասելով. «Դու շատ խաղալիքներ ունես, այդքանը հերիք չէ՞»։ Սակայն դա ասելուն պես նա հասկանում է, որ ընդհանրապես չպետք է հարց տար։ Տղան սկսում է նվնվալ. «Ես ուզո՜ւմ եմ»։ Վախենալով, որ երեխան, ինչպես միշտ, կսկսի կամակորություններ անել ու կընկնի հիստերիայի մեջ, մայրը զիջում է նրան։
  • Հինգամյա մի աղջնակ ընդհատում է իր հորը, որն այդ պահին խոսում է ինչ-որ մեկի հետ, և ասում. «Հոգնել եմ։ Ուզում եմ տուն գնալ»։ Հայրը դադարեցնում է իր զրույցը և կռանալով դեպի իր դուստրը՝ մեղմ ձայնով ասում է. «Մի փոքր էլ կսպասե՞ս, անուշիկս»։
  • Տասներկուամյա Ջեյմսի հորը հայտնում են, որ նրա որդին կրկին բղավել է իր ուսուցչի վրա։ Հայրը շատ է բարկանում, բայց ոչ թե իր երեխայի վրա, այլ ուսուցչի, և ասում է որդուն. «Նա անընդհատ ճնշում է քեզ։ Ես նրա դեմ բողոք եմ ներկայացնելու դպրոցի տնօրինությանը»։

Թեև վերոհիշյալ իրավիճակները հորինված են, բայց հեռու չեն իրականությունից։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ խնդիրներ կան շատ ընտանիքներում, որտեղ ծնողները հանդուրժում են երեխաների անքաղաքավարի վարվելակերպը, միշտ անում են նրանց ուզածը կամ փորձում են ազատել երեխաներին նրանց սխալ արարքների հետևանքներից։ «Ինքնասիրահարվածության համաճարակ» գրքում ասվում է. «Այսօր գնալով ավելի հաճախ ենք տեսնում, որ ծնողները իշխանություն են տալիս իրենց երեխաներին։ Դեռ տարիներ առաջ երեխաները գիտեին, թե ով է տան գլխավորը, ու գիտեին, որ դա իրենք չեն» 

Պետրոս Դուրյան. «Լճակ»

  • Լճա՛կ, ինչո՞ւ են դու ապշած,
    Ինչու՞ չեն ցատկոտում ալիքները քո:
    Արդյոք քո հայլիների մեջ գեղեցկուհին է նայել:Կամ արդյոք ալիքներդ հիանում  են երկնքի կապույտով,
    Եվ լուսափթիթ ամպերին, որոնք նման են քո իսկ փրփուրին:Մելամաղձոտ իմ լճակ,
    Ցանկանում եմ ես քեզ հետ մտերիմ լինել
    Սիրել քեզ, գրավվել, լռել ու խորհել:Որքան դու ալիք ունես,
    Այնքան ճակատս կնճիռ ունի,
    Որքան դու փրփուր ունես,
    Սիրտս նույնքան հազարավոր խոց ունի:Այլ Եթե երկնքի աստղաբույլը թափեն կարմիր գոգդ,
    Չես կարողանա հասնել ինձ, այնքան անհուն է հոգուս բոցը:
    Քեզ հետ աստղերը չեն մեռնի
    Ծաղիկները չեն թոռոմի
    Ամպերը չեն թրջի,
    Երբ դու և օդը խաղաղ լինեք:Լճա՛կ, դու ես իմ թագուհին,
    Ինձ դողդողալեցնելով, նեղացած քո խորքում ես պահում:Շատերն ինձ մերժեցին,
    Ընդամենը ասին, որ քնար ունեմ:
    Մեկն ասաց, որ գունատ եմ,
    Մյուսն ասաց՝ կմեռնեմ:Ոչ ոք չասեց ինձ, հեյ տղա,
    Ինչո՞ւ ես դու մարում,
    Երբ դու դեռ այդքան երիտասարդ ես,
    Արի ես  քեզ սիրեմ, որ դու հանկարծ չմեռնես:Ոչ ոք ինձ չասեց, թող պատռենք այս տղայի տրտմագին սիրտը
    Եվ եկեք տեսնենք, թե ինչեր կան այնտեղ գրված:
    Այնտեղ հրդեհ կա և մատյան:Այնտեղ չէ որ մոխիր կա և հիշատակ,
    Ալիքներդ հուզեցին,
    Քանի որ հույսը կորցրած խորքդ նայեցին:

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ[1]
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

Առաջադրանք

Կետադրեք նախադասությունները.

  1. Մութի մեջ կորավ սպիտակ եզընրա հետևից իմ հոգնած ձին։
  2. Երեկ ամպ էր, էսօր պարզ արև…
  3. Ամբողջ գերդաստանը պառկում էր խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը` չոր տերևների վրա։Ծնվում էին նախշեր, նռան ճյուղեր, տերևներ, տերևների մեջ երկու թև որ աղջկան թվում էր երկող թռչուն։
  4. Սարերից իջնող ջրերը արևամուտին վարարում են կեսգիշերինաղմկում խոր ձորերում։
  5. Բայց տրտմությունս հիմա այլէ կարոտս ուրիշ։
  6. Լսվեց խուլ գվվոց ինչպես հողմի շառաչը անտառում։
  7. Ինքը հովիվ էր կինըգյուղական աղջիկ։
  8. Աճում էր և վայրի հոնը երբեմն թուզը։
  9. Մենք սիրում էինք նրանց երգն ու զորախաղերը և ամենից շատ` սրաշեղբթրերն ու նժույգները։
  10. Մեկին համ ու վայելք մեկին ցավ ու սուգ։
  11. Որն է այդ պտուղը, որ դու գիտես ես ոչգս։

Վաղարշ Բ

Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմիարևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոսկայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքիցդուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքիանկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասիլեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։

Վաղարշ 1-ին


117 թվին հռոմեացիները ճանաչեցին Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ի (117-140 թթ.) իշխանությունը: Նրա օրոք պարսպապատվեց Վարդգեսավանը, վերածվեց պետության մայրաքաղաքի՝ թագավորի անունով ստանալով Վաղարշապատ անվանումը: Այն կոչվել է նաև Նոր քաղաք, որը հետագայում այնտեղ գտնվող վանքի անունով կոչվել է նաև Էջմիածին: Վաղարշ Ա-ից հետո, շատ չանցած, հռոմեացիները գահ են բարձրացնում հռոմեական ծերակույտի անդամ Սոհեմոսին, որը հայկական աղբյուրներում հայտնի է Տիգրան Վերջին անունով:

Նրա իշխանությունն ընդհատվեց 161 թ., երբ հայերը Տրդատ իշխանի գլխավորությամբ կարճ ժամանակով նրան վտարեցին երկրից, իսկ հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին: Սակայն հռոմեացիները մի քանի տարի անց նրան վերահաստատեցին հայոց գահին: Նա կրկին գահ բարձրացավ Վաղարշապատում կամ «նոր քաղաքում», որը դրանից հետո վերածվեց պետության մայրաքաղաքի: Տրդատը, որի խիզախությունը շարժում էր անգամ հռոմեացիների հիացմունքը, աքսորվեց հեռավոր Բրիտանիա: Կրկին ավերածության ենթարկվեց Արտաշատը, իսկ Մեծ Հայքում հաստատվեցին հռոմեական կայազորներ:

Տիգրան Վերջինից կամ Սոհեմոսից հետո հայոց գահ բարձրացավ Վաղարշ Բ-ն (191-211): Վարելով ճկուն և հեռատես քաղաքականություն՝ նա բարիդրացիական հարաբերություններ է հաստատում Հռոմի հետ: Այդ քաղաքականության շնորհիվ հռոմեական կայազորները հանվում են Վաղարշապատից և այլ վայրերից: Հայկական զորքը ուժեղացնելու և Կովկասյան լեռնանցքները պաշտպանելու համար Հռոմը նշանակալից գումար է հատկացնում հայոց թագավորին, նաև կալվածքներ նվիրում նրան Կապադովկիայում: Հռոմը, որ կամենում էր խուսափել հյուսիսային լեռնականների ավերիչ ասպատակություններից, փորձում էր իր սահմաններն ապահովագրել հայկական զինված ուժերի միջոցով: 211թ. Վաղարշ Բ-ն զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում և նրան փոխարինեց Խոսրով Ա-ն կամ Մեծը, որը մեծ և հաղթական արշավանք կազմակերպեց նրանց դեմ:

Սանատրուկ 2-րդ

Սանատրուկ 2
Սանատրուկի ժամանակաշրջանը նշանավոր էր նրանով, որ Մեծ Հայքում քարոզեցին Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոսը և Բարթողիմեոսը ու նրանց աշակերտները, և ստեղծվեցին վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Թադեոսը Հայաստանում հիմևադրեց Հայոց առաքելական եկեղեցին, և պատահական չէ, որ պատմիչները Գրիգոր Լուսավորչի մասին գրում են, որ նա նստեց սուրբ Թադեոսի աթոռին: Թադեոս առաքյալին հաջողվեց քրիստոնյա դարձնել հայոց թագավոր Սանատրուկին և նրա դուստր Սանդուխտին: Սակայն եթե առաջինը՝ վախենալով երկրի մեծամեծներից, ետ կանգնեց քրիստոնեությունից, ապա նրա դուստրը, չնայած հոր և հարազատների հորդորներին, չի ուրանում քրիստոնեությունը և նահատակվում է Սանատրուկի հրամանով:

Սանատրուկը մահացավ հավանաբար 110 թ. և թաղվեց հայոց թագավորների տոհմական գերեզմանոցում, որը գտնվում էր Եփրատ գետի ափին կառուցված Անի ամրոցում: Նրա դամբարանն այնքան ամրակուռ էր կառուցված, որ, երբ պարսկական զորքերը IV դարի կեսերին քանդեցին ու կողոպտեցին հայոց թագավորների հանգստարանը, նրանց այդպես էլ չհաջողվեց բացել ու ավերել Սանատրուկի գերեզմանը:

Տրդատ 1-ին

Թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակեց թագավորներ և երկիրը կառավարում էր նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն դարձավ Հռոմին ենթակա պետություն, որի գահին բազմում էին օտարները: Արտաշեսյան հզոր թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակեց թագավորներ և երկիրը կառավարում էր նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն դարձավ Հռոմին ենթակա պետություն, որի գահին բազմում էին օտարները: Այս վիճակը, բնականաբար, ձեռնտու չէր հայոց ռազմական ավագանուն: Հայության մեջ դեռևս թարմ էին տիգրանյան կայսրության հիշողությունները, և Հայաստանն իր հսկայական պոտենցիալով պիտի ձգտեր պետական անկախության` չհանդուրժելով Հռոմին ենթակա երկրի կարգավիճակը: Հայաստանի նկատմամբ իր նկրտումներն ուներ նաև հզորացող պարթևաց թագավորությունը, որի գահակալները, լավ հասկանալով Հայաստանի հակահռոմեական տրամադրությունները, ձգտում էին Հայաստանը ներքաշել իրենց քաղաքական ոլորտը: Դրան դեմ չէր նաև հայությունը: Նախ` Հռոմի տիրապետությունը զզվելի էր, հայոց ավագանին դա հանդուրժել չէր կարող, երկրորդ` պակաս դեր չունեին հայ-պարթևական ազգակցական կապերն ու էթնիկ-մշակութային, կրոնական ընդհանրությունները: Եվ առաջին դարի կեսերին արդեն ներքուստ ուրվագծվում է հայ-պարթևական դաշինքի տեսլականը: Պարթև Արշակունիների թագավորությունը, որ թուլացել էր Տիգրան Բ Մեծ արքայի հարվածներից, աստիճանաբար ուշքի էր գալիս: Եվ ահա, Վոնոն Բ արքայի օրոք արդեն պարթևները դարձյալ տարածաշրջանում սպառնալից ուժ են դառնում Հռոմի համար: Երբ մահանում է Վոնոն Բ արքան, նրա երկու կրտսեր զավակները գահակալ ու թագավոր են ճանաչում Վաղարշ Ա-ին` (52-80) իրենց ավագ եղբորը` ուխտելով ողջ կյանքում հավատարմորեն ծառայել նրան: Իր հերթին Վաղարշ Ա-ն ուխտ է անում, որ իր եղբայրները կգահակալեն տարբեր երկրներում: Հայոց ավագանին իր հերթին իր անկախության ձգտումները կապում է Պարթևների թագավորության հզորության հետ: Եվ ահա, հայ իշխանները դիմում են պարթևաց արքա Վաղարշ Ա-ին` խնդրելով աջակցել Հայաստանին հակահռոմեական պատերազմում և իր եղբայր Տրդատին բազմեցնել հայոց գահին: 54 թ. Հայաստանն ապստամբում է Հռոմի դեմ, հայտարարում իր անկախության մասին, Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի (54-88)` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը (54-428): 58 թ. միայն Հռոմը կարողացավ լրջորեն անդրադառնալ Հայաստանին, և հռոմեական զորքերը Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի գլխավորությամբ մտան Հայաստան` վերականգնելու իրերի նախկին դրությունը: Նրանք կարողացան ընկճել հայոց զորքերին: Պարթևաց արքան, զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության փութալ: Հայկական բանակը նահանջեց Ատրպատական: Հռոմեացիները գրավեցին մայրաքաղաք Արտաշատն ու ավերեցին այն: Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չէր կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում: Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում: Վաղարշ Ա-ն շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց: Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ: Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ: Սակայն Պետոսին և հռոմեական բանակին անփառունակ վախճան էր սպասում: Պետոսը գոռոզ ու ինքնահավան զորավար էր: Մի քանի սահմանային ամրություններ գրավելով` նա զեկուցագրեր է ուղարկում Հռոմ, թե Հայաստանը նվաճված է: Նրա ամբարտավանությունը հասավ այնտեղ, որ անգամ հարկ չհամարեց պահակապետեր ու ժամապահներ կարգել հռոմեական զորքի կայանատեղի-ճամբարում: Օգտվելով առիթից` 62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Եռանդի (Հռանդեա) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը: Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմը ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մ.թ.ա. 216 թ., երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մ.թ.ա. 53 թ., երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերը, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով: Այս խայտառակությունից հետո Հռոմեական զորքերը զինաթափված փախուստի դիմեցին Գամիրք: Կարգալույծ արված Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը, որ ճիշտ գնահատելով իրերի բնույթը` շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում, սակայն հաշտության պայմանագրի վավերացումը թողեց ապագային, քանզի Տրդատ Ա-ն համաձայնություն տվեց այցելել Հռոմ ու հայոց թագը ստանալ անձամբ Ներոն կայսրից: 64 թ. Տրդատ Ա-ն երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել որպես հռոմեացի զորավարների գերյալներ, որպես հպատակներ ու հարկատուներ: Իսկ Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ: Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց: Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»: Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր էր բերել, որ այսօր էլ` երկու հազար տարի անց, հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը: Ներոն կայսրը, ճանապարհելով Տրդատին, մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատն իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»: Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը: Տրդատ Առաջինը (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428): Տրդատն իր թագավորությամբ փառավորեց հայոց անունն ու մահացավ 88 թ.:

Ժպիտը

Պատմվածքը հեշտ հասանելի ու խորը իմաստ ուներ: Մի տեսակ հպարտություն զգացի, երբ տղան չհետևեց մեծահասակների օրինակին ու չթքեց նկարի վրա տեսնելով նկարի գեղեցկությունն ու արվեստը: Կարծում եմ պատմվածքը վառ օրինակ էր, որ շատ անգամ փոքրերը տեսնում ու հասկանում են ավելին քան այն մեծերը, ովքեր չէին գնահատում արվեստն ու աշխատանքը: Նաև վառ օրինակ էր նրան, որ մեծահասակները պետք է ճիշտ օրինակ ծառաեն փոքրերին: Մեծասակները առնչվում են դիմացինի օրինակով և կրկնորինակում, իսկ փոքրերին դեռ չեն սովորեցրել առանց բացատրություն շարժվել մնացածի օրինակով: Ավելի քան հավանեցի պատմվածքը, սիրեցի տղային ու իր աչքերում արվեստի գնահատումն ու պարզությունը:

Ռեյ Բրեդբերի

Վաղ կյանքՌեյ Բրեդբերին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում Մարի Էսթեր Մոբերգի և Լեոնարդ Սփոլդինգ Բրեդբերիի ընտանիքում։ Երկրորդ անունը՝ Դուգլաս, նա ստացել է ի պատիվ հայտնի դերասան Դուգլաս Ֆերբենկսի։ Բրեդբերիների ընտանիքում լեգենդ է եղել, թե 1692 թվականի հայտնի «Վհուկների որսի» ժամանակ խարույկի վրա այրվել է Բրեդբերիի տատիկը՝ Մերի Բրեդբերին։ Մանուկ հասակում Ուոկիգանում Բրեդբերին շրջապատված է եղել մեծ ընտանիքով: Երբ նա փոքր էր, նրա մորաքույրը հեքիաթներ էր կարդում, որոնք հիմք են հանդիսացել գրողի աշխատանքների համար։ Բրեդբերին իր գեղարվեստական գործերում իր հարազատ Ուոկիգանը դարձնում է «Կանաչ քաղաք»։

1926-1927 և 1932-1933 թվականներին, երբ նրանց հայրը աշխատանք էր փնտրում, Բրեդբերիի ընտանիքը ապրում էր Տուքսոնում, իսկ ընթացքում վերադառնում էին Ուոկիգան։ Նրանք վերջնական բնակություն հաստատեցին Լոս Անջելեսում 1934 թվականին, երբ Բրեդբերին 14 տարեկան էր։ Նրանց գրպանում կար ընդամենը 40 դոլար, որը բավականացրեց տան վարձի համար։ Դրանից հետո Բրեդբերիի հայրը աշխատանք գտավ կաբելային ընկերությունում, որտեղ նա սարքում էր մետաղալեր՝ շաբաթական 14 դոլարով։ Սա նշանակում էր, որ նրանք կարող էին մնալ, և Բրեդբերին՝ ով այդքան հասցրել էր սիրել Հոլիվուդը, շատ ուրախ էր։

Բրեդբերին հաճախում էր Լոս Անջելեսի ավագ դպրոցը և շատ ակտիվ դրսևորում էր իրեն դրամայի խմբակում։ Նա հաճախ գլաչմշկում էր Հոլիվուդով, որպեսզի հանդիպի հայտնի աստղերի։ Տաղանդավոր մարդկանցից նա հանդիպել էր Ռեյ Հերրիհոուսենին և ռադիոյի աստղ Ջորջ Բըրնսին։ Բրեդբերին առաջին աշխատավարձը ստացել է 14 տարեկանում՝ իր կատակներից մեկը Ջորջ Բըրնսին վաճառելու համար, որը պետք է օգտագործվեր «Բըրնս և Ալլեն» ռադիո հաղորդման ժամանակ։