հակաարաբական ամենանշանավոր ապստամբությունը կամ ապստամբությունները։ 

Հայերի՝ խալիֆայության գերիշխանության դեմ 774-775թթ․ ապստամբությունը հատկապես հզոր է եղել։ Այն սկսել էր Արտավազդ Մամիկոնյանը՝ Շիրակի Կումայրի գյուղում։ Նա Դվին է գնում ու ռազմական խորամանկությամբ խալիֆայության թշնամիների դեմ կռվելու նպատակով արաբ ոստիկանից զենք էր ձեռք բերել։

Continue reading հակաարաբական ամենանշանավոր ապստամբությունը կամ ապստամբությունները։ 

Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը։ 

Արշակ II թագավորը Կոգովիտ գավառում սկսել է Արշակավան քաղաքի կառուցումը, որպեսզի ամրապնդի թագավորական իշխանություն և զսպի նախարարական կենտրոնախույս տրամադրությունները։ Բոլոր ցանկացողներին թույլ է տալիս բնակվել քաղաքում, նույնիսկ օրինազանցներին։ 359թ․ սկսված Հռոմի և Պարսկաստանի պատերազմի ժամանակ Շապուհի օգնության խնդրանքով զորքով հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթում հռոմեացիներին։ Երբ իմանում է, որ Շապուհը մտադիր է իրեն սպանել, վերադառնում է հայրենիք։ Կոստանդիոս II-ի հրավերով մեկնում է Մաժակ քաղաք։ Այդտեղ միասին ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի ու կայսեր մահացած եղբոր նշանածի՝ Օլիմպիայի ամուսնությամբ։ Արշակ II-ի հրամանով Գանձակ քաղաքում Շապուհ II-ի ներխուժող զորքերը Վասակ սպարապետի զորքը 363թ․ թշնամուն պարտության է մատնում։

Continue reading Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը։ 

Պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայասատանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։ 

Գործակալությունները կարևոր նշանակություն ունեին երկրի կառավարման ու պաշտպանման գործում։ Երկրի կառավարման յուրաքանչյուր ոլորտ տնօրինում էր մի գործակալություն։

Continue reading Պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայասատանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։ 

Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը. 

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայ­նական) սեպագիր հուշարձաններում:

Continue reading Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը. 

Արտաշես 1-ինի բարեփոխումները՝

ռազմական-վարչական-հողային. 

  • Արտաշես 2-րդ-ը Փախուստի դիմելուց մի քանի տարի անց վերադառնալով Հայաստանը դժվար անկառավարիչ իրավիճակից ոտքի կանգնացրեց, միավորեց հողերը իրար, կրկին հզորացրեց պետությունը և վերելք ապրեց կարելի է ասել նոր պետությունը:
Continue reading Արտաշես 1-ինի բարեփոխումները՝

 Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը  

Ե.Սակավակյացի ժամանակ հայոց թագավորությունն ուներ քառասուն հազարանոց զորք: Նրա ժամանակ թագավորության հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք: Ե. Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը:

Continue reading  Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը  

հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։ 

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Continue reading հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։ 

Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։ 

Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Continue reading Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։ 

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։ 

Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։ 

Continue reading Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։ 

Edufood

Ողջույն: 

Մենք ԿոսմոԵրևանն ենք։ Սա աշխատանքային թիմ է, որ ձևավորվել է Ինովարիում ծրագրի շրջանակում` 2021 թվականի մարտի 3-ից։

Մեր Թիմը բաղկացած է 6 հոգուց՝ Նանորը, Վիկան, Մերին, Լիդյան, Արամն ու Նարեկը։Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների այս թիմով Ինովարիում խաղին մասնակցության հայտ էինք ներկայացրել որպես Երևանի ներկայացուցիչ խումբ։Ծրագրի ընթացքում բացահայտել ենք շատ համայնքային խնդիրներ, բայց որպես հենակետային` ընտրեցինք դպրոցական սննդի կազմակերպման խնդիրը։ Արդեն, իսկ որոշել, մշակել ու հիմա ձեզ ենք ներկայացնում դպրոցական սննդի կազմակերպման մեր թիմի` EduFood-ի մոդելը։

Նախագծի իրականացման ընթացքում համագործակցելու ենք ArtLunch կազմակերպության հետ, որը կկազմակերպի սովորողների, դասավանդողների սննդիպատրաստումն ու առաքումը EduFood հավելվածի միջոցով։

Փորձաշրջանում՝ քայլերի այսպիսի հերթականությամբ կիրականացվի ընդմիջման կազմակերպումը.

–  Հավելվածից օգտվելու համար` գրանցվեք

–  Հավելվածի մեջ առկա է ճաշացանկ և գնացուցակ

–  Հավելվածն անհասանելի է 10:00-18:00

–  Նկարի վրա սեղմեք + նշանը, Ձեր պատվերնավելացրեք զամբյուղում, ապա զամբյուղից հաստատեք` սեղմելով պատվիրել կոճակը

–  Մինչև տվյալ օրվա ժամը 09:55` օգտատերը կարող է կատարել պատվեր՝ նախապես վճարելով Մայր դպրոցի կենտրոնական խոհանոցում

–  Պատվերը հաստատվում է

–  Յուրաքանչյուր պատվիրատու ստանում է իր հերթական համարը, որի միջոցով պետք է ստանա պատվերը

–  Սնունդը դպրոցում լինում է ժամը 12:00-ից

–  12:00 – 12:50 պատվիրատուն կարող է վերցնել պատվերը՝ հերթական համարով

–  Սնունդը կարելի է պատվիրել նաև նախորդ օրը

Ակտիվ եղեք, մենք սիրով կսպասարկենք ձեզ: