Չարենց, Ասպետական

Ասպետականի հետ մրցելն անհնար կլինի։ Նկարագարությունը անսահմանություն, բառերը անվերջ ու տեսարանն անգիտակցաբար դիմացդ կելնի։ Հրապուրանքն ու սերը երբ դառնում ես չար ու հոգիդ տգեղ, հոգիդ մոխրանում ու ոչինչ այլևս չի տեսնում․․․ Ինքդ քեզ խղճալն ու քո սեփականը չունենալուց խեղճանալն ու մոլորվելը, խենթ ու անմիտ արարքները ու անկառավարելի մտքերը․․․ Նախանձն ու քոնը չունենալու նվաստացումն ու ձգտումը, կարմրած ու աղով պարուրված աչքերը։

Ու հոսում էր հուր-հրահուր,
Թափվում էր գինին սեղանին։
Ու տարփում էին բո՛ց մի մահու
Մարմինները նրանց գեղանի։
Ու քամում էր գավաթը հողե,
Ու նայում էր Անդոն չարկամ—
Կույսերին հուր-հրեղեն՝
Աչքերով չա՛ր ու ագահ։

Առավոտը, մռայլ, բացվեց։
Դուրսը մութ էր, մրրիկ ու քամի։
Գլխիկոր՝ դեռ նստած էի ես՝
Կռթնած կլոր սեղանին։
Իմ սրտում անապատ էր արդեն,
Իմ սրտում կեսօ՛ր էր արդեն շոգ—
Երբ դղյակը դանդաղ զարթնեց.
Լսեցի հեռու մի շշուկ։

Ես նայում էի անկյունից։
Հեռանում էին համրաքայլ…
Ու թվաց, թե հո՜ւր մի գինի
Լցվում է սիրտս ագահ:
Եվ ահա ես տեսա, որ թեթև
Այն կույսերը հուր-գեղանի
Ծերունի ասպետի ետևից
Հեզանազ, մտան բաղանիք…

Ես էլ չիմացա— ինչպես
Եվ հաջորդ վայրկյանին, խանդոտ—
Քարացել էի արդեն ես
Այն մռայլ, այն մութ դռան մոտ։
Եվ զգում էի ես միայն
Մի կարոտ՝ հուր-խելագար,
Որ մի էգ բորենու նման
Ուտում էր սիրտս ագահ։

Leave a comment