Գրիգոր Զոհրապ, Ճիտին պարտքը 

Նվիրվածության ու կործանման մասին․․․

Ծնողական սեր ու նվիրվածություն, չկոտրելու վախ ու մեծ հույս։ Նույնիսկ երբ զգում ես, որ անկարող ես հիշիր որ ամենակարողն ես։ Մենք կարող ենք ամեն ինչ դե բացի մահը կանխելը, չնայած երևի շատ պրպտելու դեպքում գտնենք նաև դրա պատասխանն ու լուծումը։ Չկոտրվել ու չհուսահատվել, բառերն իզուր չեն։ Պոետիկ ու գեղեցիկ, կամ էլ ուղղակի ուժեղ խոսքեր չեն։ Մենք ամեն ինչ ենք կարող ու մենք ամենակարողն ենք։ Երևի ոտքի կանգնելու համար մի քիչ ավել ուժ ու ցանկություն էր պետք։ Մեռնե՞լ, ուղղակի մեռնե՞լ առանց լավագույնը ու ամենակարողը զգալու, անմիտ ու անիմաստ։ Ցավեցնելով մնացածին, ազատվելով քո ցավից ու խուսափելով դժվարից, անմիտ ու անիմաստ․․․ Պետք էր ոտքի կանգնել ու վերջապես ճիշտ լցնել այդ գրողը տարած պայուսակն ու վերադարցնել բարձր անունն ու սեփական բավարարվածությունը․․․․

Ու վերջում պայուսակը գոհ էր երբ վերջապես լցվեց, անկախ ինչով էր լցված միևնույննե գոհ էր։

Այժմ ծանր ժամանակ է: Քաղցից տառապող դուստրերը տանը սպասում են իրենց հորը: Սակայն Հուսեփ աղան չունի դրամ, և պայուսակը դատարկ է: 

Նրա գլխավերևում լուսինն է, որը հիշեցնում է արծաթե մետաղադրամ, իսկ կողքին է պայուսակը, որն այլևս դատարկ չէ, քանի որ ինքնասպանը լցրել է այն ծանր քարերով: 

Leave a comment