Այինկա, Գրիգոր Զոհրապ

Սիրո հավերժ դրսևորումն ու անմիտ հիմար պահվածքները։

Կանոններն անիմաստ ու անմիտ են երբ սիրում ես։ Բանականությունը միևնույնն է անկարող է մրցել սրտիդ հետ։ Միտքդ միշտ այնտեղ է որտեղ սիրտդ, իսկ սիրտդ այնտեղ է որտեղ ինքն է ուզում լինել։ Ես սիրում եմ քեզ, սակայն, անկարող եմ գործել երբ դու ինքդ ոչինչ չես անում, երբ դու ինքդ մեզ չես օգնում, երբ խուսափում ենք միմյանց կոտրելուց ու երբ հեռվանում ենք ամեն լուսաբացին միևնույնն է երեկոյան ավելի քան մոտ ենք, մոտ այնքան որքան երբեք չենք եղել, ամեն մթնող երեկո մենք ավելի ու ավելի մոտ ենք։

Մենք խուսափեցին մեզ թվացյալ սխալներից, մենք խուսափեցինք միմյանցից իրարը լինելով․․․խուսափեցինք ու անցանք։ Ու երբ արդեն չես լինի ամենը անիմաստ ու անմիտ կլինի , որովհետև միմյանցից խուսափելն անհնար կլինի․ երբ արդեն չես լինի միևնույնն է միշտ կլինես իմ ներսում, սրտում, հոգում․․․

Սակայն առաջին սերը չի մարել աղջկա սրտում: Ոչ միայն չի մարել, այլև նորովի է գրգռվում նախկին զգացմունքը, երբ հանդիպում է Սահակին:

Սահակի և Պերճուհու պատահական հանդիպումն և զրույցը տակնուվրա է անում երկուսի սրտերը։ 

«Հիմա դեպի լեռը կերթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որ եղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցությունեն վերածարծված իր սերը կը զարհուրեցներ զինքը»:

Leave a comment