Սեպտեմբեր- դեկտեմբեր հաշվետվություն

Դժվար տարին վերջապես ավարտին հասավ: Անկեղծ ասած դժվար, թե պատմեմ ինչ սովորեցի և ինչ ձեռք բերեցի, որովհետև այս տարի շատ էին միայն կորուստներն ու հիասթափությունները: Այնուամենայնվիվ ներկայացնում եմ տարվա ընթացքում կատարածս աշխատանքները:

Հայոց լեզու, գրականություն

  1. Թարգմանություն
  2. Բառագիտություն ( շտեմարան )
  3. Լևոն Շանթ | Հին աստվածներ:

Անգլերեն

  1. Causes and effects of climate change
  2. 2.Traffic congestion, problems and its effects
  3. Procrastination
  4. Love, Dating & Marriage.

Իրավունք

  1. Երեխայի իրավունքներ
  2. Ժողովրդավարություն
  3. ՅՈՒՆԵՍԿՕՆ (Հայաստանում)
  4. ՄԱԿ-ը Հայաստանում:

Պատմություն

  1. Զեյթունի ապստամբություն
  2. Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը
  3. Արևմտահայերի ազգային սահմանադրություն:

Էկոլոգիա

Հայաստանին սպառնացող աղետներ:

Ընտրությամբ գործունեությունս ՝ Լուսանկարչություն

Մի քանի լուսանկար Կոնդից ՝

Ինչ վերաբերվում է ճամփորդություններին ՝ Տարվա միակ ճամփորդությունն դեպի ՝Իջևան էր: Պատում չունեմ այս եզակի անգամ, քանի որ վերադարձը՝ սեպտեմբերի 27-ին էր…

Մի քանի լուսանկար Իջևանից ՝

Հուսով եմ մյուս տարին լի կլինի ձեռքբերումներով ու նոր աշխատանքներով:

Լևոն Շանթ | Հին աստվածներ

Պիեսը Աբեղայի և Վանահոր մասին է։ Աբեղան, ով մոլորվելով երազների, ցնորքների, աշխարհում, այլևս չի կարողանում ապրել իրական, մութ, տանջանքներով լի աշխարհում, երբ ալեկոծված ծովից իր ռեֆլեկսներին հետևելով փրկում է Սեդային, նա վերջնականապես կորցնում իր հանգիստը։ Միաժամանակ վանահայրը դժվարությամբ խոստովանում է ինքն իրեն, որ կառուցվող եկեղեցին նվիրված է  իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդի և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին  օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում: Սիմվոլիզմը, բացի իրականությունը արտահայտելու նոր իմաստից և իրականության աշխարհից, ներառում է նաև անավարտ միտք։ Լ․ Շանթը, կարդացողին տալով այն ինչը ցանկանում էր, պիեսը վերջացնում է կարծես անավարտ։