Գեայի պատասխանը

Տեքստային աշխատանք.

  1. Կարդա տեքսը։
  2. Որոշիր՝ ինչի մասին էր  խոսում հեղինակը
  3. Առանձնացրու նախաբանը, բուն ասելիքը, վերջաբանը: Նախաբան- Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է: Բուն ասելիք- Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։ Վերջաբան- Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։
  4. Տեքստի կառուցվածքի, օգտագործված հնարանքների մասին կարծիքդ գրիր։
  5. Տեքստ գրիր բնապահպանական թեմայով՝ օգտվելով այս հոդվածի կառուցվածքից։

Մարդկանց անատարբերության մասին խոսք չկա, սպասելիքներ և բողոքներ միշտ կան, սակայն սեփական պարտականությունների մասին բոլորը մոռանում ու անտեսում են: Այն ախտոտված օդը որ շնչում ենք միայն մեր պատճառն է, եթե ամեն մեկը իր տեղը չաղտոտի այն ամենը ինչ ունենք ՝ կքչանան բողոքներն ու կիրականանան սպասելիքները…

Արվեստի իմ սիրած ճուղը Լուսանկարչություն

Լուսանկարչությունլուսանկարչական լուսազգայուն նյութերի կամ ֆոտոմատրիցայի օգնությամբ, օպտիկական ճառագայթման գրանցման ճանապարհով, պատկերի ստեղծման և պահպանման տեխնոլոգիա: Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիայում այս տերմինը նշանակում է ֆիլմի պատկերավորության լուծում՝ ստեղծված կինոօպերատորի կողմից: Լուսանկարներ են անվանվում նաև լուսանկարչական պատկերների վերջնական դրոշմը՝ պատրաստված քիմիական եղանակով, լուսանկարչական թղթի կամ սովորական թղթի վրա՝ թվային տպիչի միջոցով:

Լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը, որը կերպարվեստի տեսակներց մեկն է: Առաջին կայուն լուսանկարչական պատկերը ստեղծվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից: Ըստ Միջազգային IX գիտական կոնգրեսի որոշման, տեխնոլոգիայի հայտնագործման տարեթիվ է համարվում 1893 թվականի հունվարի 7-ը, երբ Ֆրանսուա Արագոն Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ կազմեց հաշվետվություն դագերոտիպիայի վերաբերյալ:

Լուսանկարահանում իրականացնող մարդը կոչվում է լուսանկարիչ: Հիմնականում նա իրականացնում է նաև պատկերի ստեղծման մնացած փուլերը, սակայն երբեմն աշխատանքի տեխնիկական մասն իրականացնում է լուսանկարչական խմբագրի կողմից: