Հանքարդյունաբերություն

Նախագիծ 2.

Ի՞նչ է ցիանիդը, վտանգները,առաջացնող հիվանդությունները

Ցիանիդ (կապտաթթու), բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն է, բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մանկական ատոմից։ Այն կիրառվում է հանքարդյունաբերությունու, կաուչուկի, օրգանական ապակու , սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում։
Ցիանիդները պինդ, բյուրեղային նյութեր են, որոնք վատ են լուծվում օրգանական լուծիչներում, սակայն լավ լուծելի են ջրում, ունեն բարձր հալման և եռման ջերմաստիճաններ։
Հիմնականում թունավորումները այս վտանգավոր նյութով լինում են ինհալացիոն` թունավոր ջուր կամ սնունդ օգտագործելով։

Նկարագրել «Lidian» ընկերության գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում

Լիդիան ընկերությունը փորձել է ոսկու հանք ստանալ նաև Թուրքիայում, Վրաստանում և Կոսովոյում, սակայն միայն Հայաստանում է ստացվել համաձայնության գալ։

Գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար:

Ամուլսարի հանքի շահագործման ժամանակ, ժողովրդի պահանջով կատարվել է հանքի շահագործման հետ կապված ստուգումներ և պարզվել է ՝  ընկերությունը խախտել է օրենքի որոշ կետեր և դրա պատճառով հանքի շահագործումը դադարեցվել է : Երկուստեկ ուսումնասիրություններից հետո կպարզվի արդյոք ՝ հանքը շահագործելու իրավունք ունի՞, թե՞ ոչ։

Ձեր քաղաքացիական հայացքը խնդրին, բնապահպանական տեսակետը:

Երկար ուսումնասիրություններից հետո՝ հետևությունս մեկն էր՝ շարունակել պայքարել, մեր հանքի համար։ Հանքի շահագործումը կվնասի շրջակա միջավայրին և մարդկանց մոտ կառաջացնի առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառեվ պետկ է դադարեցնել հանքի շահագործումը: Կարծում եմ շահագործումը կարող է ազդել մեր բնակչության վրա, մեծ վտանգներ են սպառնում բնակչությանը, մարդիկ ծնվում են հաշմանդամ և շուտ մահանում:

Վերլուծություններ, սովորողների ուսումնասիրությունները, դիտարկումներն ու հոդվածները

Հանքարդյունաբերությունը ՀՀ-ում ամենա  զարգացած ճյուղերից մեկն է և նրա շահագործումը կարևոր է և ժողովրդի, և պետության համար՝ աշխատանքի ու երկրի զագացման համար, բայց շահագործումը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի չազդի ՝  մարդկանց առողջության վրա, ինչպես նաև ՝ բնությունը մաքուր պահելու գործոնի վրա:

Անմեղ կենդանիները

https://www.azatutyun.am/a/30248525.html

Տարբեր նյութեր կարդալուց հետո, ինչ որ չափով կարծիք կազմեցի մարդկանց անմարդկայնության աստիճանի մասին: Վարկածները շատ են, բայց ճիշտը մեկը, հույս ունեմ դեռ կիմանանք անմեղ կենդանիներին զոհ դարձնելու իրական պատճառը: Չեմ հավատում, որ հավատարիմ, անմեղ, փոքր շները ընդունակ են ինքնուրույն հոշոտել միքանի իրենցից մեծ կենդանիների: Կարծում եմ անմարդկային արարքը պատժի է արժանի:

Հայաստանի կոտրվող ողնաշարը…

 Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը… Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, այս պատերազմի համար պատասխանատու ենք բոլորս: Մեր անտարբերության, չիմացության պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն, ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների ապագան, մեզնից յուրաքանչյուրը` զբաղված իր գործով, մոռանում է, որ մի օր կարող է արթնանալ և տեսնել, որ իր տունը վերածվել է ապրելու համար վտանգավոր, անապատացած հողակտորի…:

Ի՞նչ է պոչամբարը

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:

Հայաստանում խնդիրն ակնառու է, քանի որ պոչամբարների կառուցումն ու դրանց մեկուսացումը շրջակա միջավայրից կատարվում է հիմնականում ոչ միջազգային չափորոշիչների համաձայն:

”Տուն” ֆիլմի վերլուծություն

“Տուն” ֆիլմը պատմում է մեր երկրագնդի ստեղծման և խնդիրների մասին, նաև միջավայրի ու մթնոլորտի աղտոտման մասին: Աշխարհում մարդկանց դերը մեծ է՝ և դրական առումով, և բացասական: Ամեն տարի Երկրի վրայից անհետանում է 13 մլն. հեկտար անտառ, որի պատճառով նվազում է օզոնային շերտը:

Վտանգված է նաև շատ կենդանիների կյանքեր, որոշ կենդանիների կյանքեր կանգնած են ոչնչացման եզրին: Օրինակ՝ ձկները, ձկնատեսակների մի ահռելի քանակ անհետացել է, սպառվել, կամ գտնվում է վերացման եզրին:

Մեր Երկրի վրա շատերը խմելու ջրից օգտվելու հնարավորություն չունեն, քանի, որ նրանց շրջապատող ջրի աղբյուրները աղտոտված են: Կան շատ գետեր, լճեր կամ ջրի աղբյուրներ, որտեղ պարզապես չի կարող ապրել կամ գոյատևել անգամ մեկ ձուկ: Աշխարհում 1 միլիարդ մարդ քաղցած է: Այսպիսով՝ օրական 5000 մարդ մահանում է :

Եվ այս ամենի պատճառը մենք ենք՝ մարդիկ: Մարդիկ շատ մեծ վնաս են հասցնում մեր շրջակա միջավայրին:

Մենք՝ բոլորս կանգնած ենք շատ մեծ խնդրի առջև՝ բնակչությունը նվազում է, իսկ բնությունը՝ ոչնչանում: Բոլորիս կյանքը վտանգված է, նույնիսկ մաքուր օդ չկա շնչելու այդ էլեկտրոկայանների փոշու և կեղտի պատճառով:

ֆիլմը մեզ պատմեց, երկիր մոլորակի մասին, ինչը օգնեց հասկանալ
ու փորձել պահպանել ամեն մանրուք, խնայել ջուրը և մաքուր պահել մեր շուրջը, մի խոսքով հոգ տանել երկիր մոլորակի մասին:

Մուլտֆիլմ «Կղզի» վերլուծություն

Մուլտֆիլմը , մարդը և իր փոքր կղզին մեզ պատմում են մարդու կախվածության մասին, բնական ռեսուրսներից։ Երկիր մոլորակը մեզ տալիս է այն ամենը ինչ մեզ պետկ է, սակայն մենք չգիտակցելով չենք խնայում բնությունը, ախտոտելով այն ամենը ինչը մեզ շրջապատում է։ Մենք բոլորս պարտավոր ենք, ամեն մեկս իր հերթին մաքուր պահել մեր շրջակայքը։ Եթե անխնա ու անուշադիր վերաբերվենք բնությանը, հոգ չտանենք ու մաքուր չպահենք, թթվածինը կամաց կամաց կպակասի և օդ չի լինի։ Մուլտֆիլմը ավարտվում է նրանով, որ մարդը լքում է իր կղզին, որը ոչնչացրել էին մարդիկ, դա էլ բնութագրում է մարդկանց կործանումը։