Թաց կանաչները

Ու այս անգամ ճանապարհը տարավ դեպի խոր անտառ: Մենք էլ մեր ամբողջ ուժն ու եռանդը բռունցքներում`կանաչներով վազեցինք դեպի հաթանակ: Չեմ թաքցնի, որ ամեն առաջադրանք ավելի ու ավելի էր բարդացնում բոլորիս գործը, բայց մենք հանձնվել չգիտենք: Ամենքս մեր գործով համագործակցելով, իրար թիկունք լինելով կատարեցինք բոլոր առաջադրանքները սկսած դրոշի գտնելուց մինչև աղբ հավաքելը: Ասել, որ հպարտ ենք նշանակում է ոչինչ չասել: Ամեն բույս հավաքելը մի գերագույն հաճույք ու ուրախություն էր՞` մանր-մանր քայլ դեպի հաղթանակ: Ամենակարևորը հասկանալ նպատակն ու ընտանիք դառնալն էր: Կարծում եմ` մենք հասանք այն կետին, որ կարողանում ենք համագործակցել, համաձայնության գալ ու ամենակարևորը իրար լսել:

Հոսանքին հակառակ

Վստահ եմ լուսանկարներս ու խոսքերս կտանեն ձեզ ինձ հետ հոսանքին հակառակ: Արատեսյան սպասված ու անմոռանալի ճամփորդությունս դեռ երկար հուշերով կուղեկցի ինձ: Ճամփորդական դադարը երկար չտևեց: Անմահական բնությունն այնքան էր գրավել, որ առավոտյան հատուկ շուտ էի զարթնում, որ երկար վայելեմ մառախուղն ու դանդաղ դուրս եկող արևը: Հենց առաջին օրվանից աշխույժ շրջապատով անցանք գործի, որ կերակրենք մնացած 10-ին: Խոհարարական հմտություններն ավելի զարգացրինք ու հպարտ սեղան նստեցինք՝ վայելելով գովեստի մեզ ուղղված խոսքերը: Առջևում 2-րդ օրն էր: Բարի լույսն առավոտ 7-ից էր, դե ես պարտաճանաչ մարզվում էի ավելի ոգեշնչված բնության բույրից ու գույներից: Ամենինչ այնքան ծաղկած ու թարմ էր՝ կարծես նկար լիներ: Օրը լցրինք դեպի գետ ճանապարհով, քայլեցինք, նկարվեցինք և ի վերջո վայելեցինք իրար ու հետ դարձանք, որ պատրաստվենք երեկոյան խարույկին, երգերին, պարերին ու անկեղծ զրույցներին:

Հաջորդ առավոտ մեզ էր սպասում մարզական ու դժվար անցանելի ճանապարհը: Չեմ էլ կարող նկարագրել գետի սառնությունն ու ամեն քարին ոտքդ դնելու վախը՝ վախը, որ կընկնես ջուրն ու կսառես: Գետի դժվարություններն հաղթահարված էին, բայց դա էլ վերջը չէր: Ամենադժվարը դեռ առջևում էր: Գետն անցանք, բայց երկար բույսերով լի վախենալու լանջը մեզ էր սպասում: Դա էր իրական ու սպասված էքստրիմը: Անանցանելին էլ անցանք ու հպարտ հետ դարձանք: Բնությունն անմահական էր, հագենալն՝ անհնար: Անհամբեր սպասում եմ հաջորդ կանչող ճանապարհին, որ էլի սավառնեմ բնության գրկում:

Canciones en español!

Contigo- Danna Paola

Danna Paola es una actriz y esta canción salió en cuarentena cuando ves que el clip está filmado en línea.Esto puede ser una motivación para que algunas personas se queden en casa, ya que la canción trata sobre quedarse en casa y estar juntos. Me gusta esta canción ya que puedo bailar durante la canción y se convirtió en una mayor motivación para mí quedarme en casa y pensar en mis parientes.

Ya no veo las noticias, no
No mido el tiempo ni los días
Tú tan lejos, yo solita
Toca quedarse en casita
Estando en peligro y no hay marcha atrás
Cuidando al perro y a mi mamá
Si el miedo me colapsa
(Pienso en ti y se me pasa)
Yo me quedo encerradita si es contigo
Contigo, contigo
Yo me quedo en cuarentena si es contigo
Contigo, contigo
Yo me quedo encerradita si es contigo
Contigo, contigo
Yo lo que quiero es volver a bailar contigo
Contigo, contigo, oh, oh
Son las tres de la mañana
Ocho horas de distancia
Y yo no sé si tú vas a olvidarme
Si el mundo se termina, voy contigo a Marte
Voy a enloquecer
ya no sé qué hacer
Pero lo que si sé es que yo
Yo me quedo encerradita si es contigo
Contigo, contigo
Yo me quedo en cuarentena si es contigo
Contigo, contigo
Yo me quedo…

Սպասված Արմաղան

Միայն ընկերներս գիտեն, թե ինչքան երկար՝ քանի գիշեր ու ցերեկ եմ սպասել այս կարճ, բայց շատ տպավորիչ ճամփորդությանը: Համաճարակը մեզ այս անգամ էլ չխանագարեց, բոլոր կանոնները պահպանելով՝ ուսապարկերը ուսներիս, վառ ժպիտներով դուրս եկանք քաղաքից ու գնացինք մերուղով: Կարոտած հասանք Սևան, բաց կապույտի երանգը ձուլվում էր ջինջ երկնքի հետ ու մեզ վառհիշողություններ պարգևում: Վերջին անգամ շատվաղուց էինք ճամփորդել, կարոտել էի բոլորին մեր խինդն ու ծիծաղը մեր հումորներն ու փայլող աչքերը:

Continue reading Սպասված Արմաղան

Մարտ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

Այս ամիսն համեմատաբար ավելի պասիվ էր, քանի որ բոլորս էլ հոգնել ենք համակարգիչներից, թվերից ու տառերից: Ամսվա սկզբիցել դուրս վազեցինք, որ զգանք նոր շունչն ու արևի վառ շողերը: Այս ամիս նույնպես զգացի մաթեմատիկաիս առաջնդացը, քանի որ դասերից զատ փորձում էի մենակ հասկանալ ու լուծել: Չնայած, որ մասնակցում էի շրջանավարտի նախագծին երբեմն չէի հասցնում մասնակցել դասերին, բայց այնուամենայնիվ լսում ու նայում էի բոլոր տեսագրություններն ու փորձում հետևել դասերին:

Դաս 30

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Մինչ այս սարսափելի ճքնաժամը հաճախում էինք դպրոց ու սվորում մեր սովորական դասասենյակներում ընկերների ու ուսուցիչների շրջապատում: Ամեն ինչ կարծես լավ էր աշակերտների մի մասը ինտենսիվ սովրում էր, իսկ մնացածնել իրենց ձևերով տակից դուրս գալիս, երբեմն բողոքում էինք, որ շուտ պիտի արթնանանք, բայց հիմա հաստատ վստահ եմ շատերս զխչում ենք չգնահատված պահերի համար: Փետրվարից մինչ այսօր ունեցել եմ շատ ու շատ ձեռքբերումներ, բայց չնայած բոլոր բացասական կողմերի առցանց ուսուցման ընդացքւմ հասցրեցի սովորել ավելին:

Continue reading Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Մեր հագեցած առավոտները

Կամաց-կամաց ամեն ինչ վերադառնում է ՝ վերադառնում են մեր հագեցած օրերն ու ամենօրյա ուրախ ժպիտները, մեր ընկերական հանդիպումներն ու ակտիվ առօրյան: Մենք էլ մեր ակտիվ շրջանավարտների հետ վազեցինք դուրս, որ ավելի առողջ և ուրախ օր ունենանք: Առաջին իսկ պարապմունքից հասկացա, որ չնայած վիրտուալ կապերի կարոտն ուրիշ է, կարոտում ենք մեր ընկերների զվարթ ժպիտներն ու իրար հանդիպելը, ռեալ շփումն ու աշխուժությունը: Առավոտյան պարապունքները լցնում են ամբողջ օրս ու առօրյաս, դառնում եմ ավելի ակտիվ ու ինձ ավելի առողջ ու ձիգ եմ զգում: Պարապելիս ժամանակը մեզինց առաջ է ընկնում ու չենք հասցնում վայելել միմյանց, հենց այդ պատճառով էլ մարզումներից հետո միասին զրուցում, կատակում կամ էլ խաղեր ենք խաղում: Անշուշտ պահպանում ենք բոլոր կանոնները, որ վարակն ավելորդ անգամ չշատացնենք, չտարածենք, պահում ենք սոցիալական հեռավորություն ու միշտ լվացվում սպիրտով: Հուսով եմ մեր հերթական տեսանյութը կմոտիվացնի ձեզ և դուք էլ կմիանաք մեզ:

 

My skills, capacities and achievements

This year was a new one for me, I was in a new school with new friends and teachers. This year was full of new experience and new capacities and without failures. I have learnt a lot,  it was full of adventures and new memories. English is an important language for me as I have been learning it since childhood, but in my previous school, our English classes weren’t good enough for me to learn something new or even important. This school gave me an opportunity to learn more and more. Our English classes were very interesting and productive, we did not only grammar but also many interesting activities practising our listening, writing and speaking skills. Discussing interesting topics helped us enrich our creative thinking and express our ideas and thoughts freely, shared our desires and hopes as well.  We played a lot of games together too.

These are some interesting topics that I’ve written.

A photo from my album.

Laughter is the best medicine.

Great expectations By Charles Dickens.

Standardized tests are not a measure of students’ ability.

Make decisions alone.

Also, trips are very important in our school and for me as well. We make new friends, new memories and new achievements. Here is an interesting project called  “Virtual Journeys”.  Virtual Journey to Lagodekhi. 

Despite the quarantine, this year was full of happiness for me and I hope next year will be better.

 

Համեմատելով առցանցն ու ստացիոնարը

Մինչ այս սարսափելի ճգնաժամը՝ փետրվարի 27-ին «Մեդիակենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում թեմայով, որին ներկա էի նաև ես: Քննարկման ընթացքում եղան բանավեճեր, բայց
արդյունքում հարցը չստացավ վերջնական լուծում: Ասում էին, որ առցանց ուսուցումը լավ չի ազդի երեխաների վրա, և երեխաները անլուրջ կմոտենան: Բայց արի ու տես, ոչ ոք չգիտեր, որ առցանց ուսուցման կանցնի ամբողջ աշխարհը: Նկատելի է, որ մեր կրթահամլիրը բոլորից հմուտ ու արդյունավետ անցկացրեց առցանց ուսուցման այս ամիսները:

Continue reading Համեմատելով առցանցն ու ստացիոնարը