Paruyr Sevak (Պարույր Սևակ)

Y dejame hablar

Antes de abrazar,

Antes de acariciar,

Dejame mirarte

Un poco de lejos,

Y dejame repetir,

Antes de besar,

Como un beso,

Tu nombre repetir…

Եվ թո ւ՛յլ տուր խոսել

Գրկելուց առաջ,

Փարվելուց առաջ,

Թո ւ՛յլ տուր քեզ նայել

Մի փոքր հեռվից:

Եվ թո ւ՛յլ տուր կրկնել՝

Համբույրից առաջ,

Համբույրի նման

Կրկնել անունդ…

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը

Այս պատմվածքը երկու տղաների մասին էր՝ Բիլլի և Սեմի: Նրանք հողակտոր գնելու նպատակով առևանգում են մի հարուստի երեխայի, բայց պարզվում է, որ այդ երեխան ամենևին էլ տխուր չէր, որ իրեն առևանգել էին: Տղան չէր սիրում դպրոցը և նախնտրում էր մնալ քարանձավում իրեն առևանգողների հետ: Չարաճճի տղայի ձեռքը երկար դիմանալը հեշտ չէր, նա անվեջ տանջում էր Բիլլին, ով հազիվ էր դիմանում տղայի տանջալի խաղերին: Պատմվածքը ընթերցելիս կարելի է կռահել ավարտը, հենց այդ պատճառով այն այդքանել չհհավանեցի: Սակայն պատմվածքը շատ հումորային էր և ծիծաղաշարժ: Եվ ինձ դուր եկավ հոր հեշտ հարցի լուծումը, քանի որ տղային լավ էր ճանաչում շատ չէր անհանգստացել ՝ գիտեր, որ տղան այդքանել անմեղ չի և վատ բան չի պատահի:

Բնութագրիր Էսկվայր Էբենեզեր Դորսեթին։ Հնարամիտ, խելացի:

Գնահատիր ընկերների ձեռնարկումը։ Անխելքություն, անմտածված արարք:

Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները և դրանց նշանակությունը Աթենքի համար

ՍՈԼՈՆ

Սոլոն-ը  մոտ 638 մ.թ.ա. –558 մ.թ.ա՝ Աթենքի հայտնի պետական գործիչ է, օրենսգիր և բանաստեղծ։Հին Հունաստանի  յոթ իմաստուններից  մեկը։Սոլոնը իր ծագումով պատկանում էր հին էվպադրիկան դասին, սակայն այդ դասակարգը աստիճանաբար աղքատանում էր և արդեն երիտասարդության տարիներում Սոլոնը զբաղվում էր առևտրով։ Մ.թ.ա.594 թ. Սողոնն ընտրվեց Աթենքի արքոնտ և հրաժարվեց արքոնտների ավանդական երդումից, որով պետք է պահպանվեին տիրող օրենքները։                                                                      Բարեփոխումները

Առաջին օրենքը, որով սկսվեց Սոլոնի գործունեությունը, սիսախֆիան էր (թոթափում), որով արգելվեց պարտքային ստրկությունը և հանվեցին հարկերը։ Սակայն սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում առանց փոխհատուցման դադարեցնել աթենական հողատերերի ստրկացումը։ Հողերը, որոնց վրա կանգնեցված էին պարտային սյուներ, հայտարարվեցին պարտքերից ազատ և վերադարձվեցին իրենց տերերին։ Ստրկությունից աթենական հողատերերի ազատագրումը առաջին քայլն էր հետագա բարեփոխումների ճանապարհին։
Հողային բարեփոխումներից հետո Սողոնն անցկացրեց տնտեսական համալիր քաղաքականություն, որով նա աջակցություն էր ցուցաբերում արհեստավորների արտադրությանը։ Այլ քաղաքներից Աթենք եկած արհեստավորներին իրավունք էր տրվում այնտեղ բնակվել։ Մի այլ օրենքով, իրենց որդուն արհեստ չսովորեցրած ծնողներն իրավունք չունեին ծերության օրոք նրանից օգնություն պահանջելու։
Սոլոնն արգելեց ցորենը Աթենքից դուրս տանելը և խրախուսեց ձիթապտղի մշակումը, որը դարձավ գյուղատնտեսության բարգավաճող ճյուղ։

Սողոնի արձանը ԱՄՆ կոնգրեսի հրապարակում

Հողային հարցի հետ կապված ռեֆորմների իրականացնելուց հետո Սոլոնը սկսեց ամրապնդել քաղաքական կարգը։ Հին ավագանու խորհրդի կողքին, որը այդ ժամանակ ստացել էր արեոպագոս անունը Սոլոնը հիմնադրեց Չորս հարյուրի խորհուրդը, որի անդամներն ընտրվում էին ըստ ունեցվածքային ցենզի՝ յուրաքանչյուր փուլերից հարյուր մարդ։Սոցիալական բարեփոխումներ իրականացնելով, Սողոնը պոլիսի ամբողջ բնակչությունը բաժանեց չորս ունեցվածքային խմբերի ըստ իրենց տարեկան եկամտի, որը չափվում էր գյուղատնտեսական մթերքով։
Այդ խմբերն էին՝

  • Պենտակոսիոմեդիմնոսները-Կարող էին ընտրվել արքոնտներ և գանձապահներ։
  • Հիպեիսները-Կարող էին պահել մարտական նժույգ։
  • Զևգիտները-Ծառայում էին որպես հոպլիտեսներ:
  • Թետեսները

Բարձրագույն զինվորական և արքոնտների պաշտոնները կարող էին ստանալ միայն առաջին խմբի ներկայացուցիչները, երկրորդ խումբը ներկայացված էր հեծելազորում, երրորդ խումբը ծանրազեն հետևակում և չորրորդ խումբը թեթևազեն հետևակում։
Չորս հարյուրի խորհրդի մեջ կարող էին մտնել միայն առաջին երեք խմբերի ներկայացուցիչները։Բոլոր չորս խմբերի ներկայացուցիչները իրավունք ունեին մասնակցել Ժողովրդական ժողովում, Ժողովրդական դատարանում, որը կրկին վերականգնվել էր։ Սոլոնը առաջին անգամ մտցրեց նաև ազատ կտակի սկզբունքը։ Եթե քաղաքացին չուներ օրինական որդիներ, ապա նա իրավունք ուներ կտակելու իր ունեցվածքը ում որ ցանկանում էր, այլ ոչ թե թողնել իր տոհմի որևիցե անդամի, ինչպես դա լինում էր նախկինում։ Այս օրենքով հաստատվում էր յուրաքանչյուրի իրավունքը ղեկավարել իր ունեցվածքը իր հայեցողությամբ, այլ ոչ թե տոհմի շահերին համապատասխան։

Կլիսթենես

Կլիսթենես (Κλεισθένης, ծն. և մահ. թթ. անհայտ), մ.թ.ա VI դարի օրենսդիր է Աթենքում։ Գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510-ին տապալել այն։ Մ.թ.ա. 509թ.-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ Դեմոկրատիայի  հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։

250px-Cleisthenes

Կլիսթենես

Պերիկլես

Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, “փառքով շրջապատված”, մ.թ.ա. 490 – 429 թթ.), աթենական պետական գործիչ է, հռետոր և զորավար։ Նա սերում էր Ալկեմոնյան տոհմից։ Ֆիզիկական արատ չուներ, բայց գլուխը մի քիչ երկարավուն էր և անսովոր մեծ։ Այս պատճառով էլ բոլոր արձաններում նա պատկերված է սաղավարտով։ Աղբյուրների վկայությամբ Պերիկլեսի երաժշտության ուսուցիչը Դամոնն էր, մինչդեռ Արիստոտելը նշում է, որ նրա ուսուցիչը եղել է Պիթոկլիդեսը։ Իսկ Դամոնը հետագայում դարձավ Պերիկլեսի անձնական խորհրդականը։ Սակայն Պերիկլեսի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել է չափազանց մեծ ազդեցություն, Անարսագորասն էր, որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ նա բացառիկ բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր։ Լինելով հարուստ ու անվանի տոհմի անդամ՝ այդուհանդերձ Պերիկլեսը խուսափում էր զբաղվել քաղաքականությամ՝ վախենալով օստրակիզմից։ Սակայն արդեն այդ ժամանակ, երբ Թեմիստոկլեսը վտարանդիության մեջ էր, իսկ Կիմոնը Հելլադայից դուրս հիմնականում ռազմարշավների էր, Պերիկլեսը եռանդուն կերպով սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։ Պերիկլեսը անցավ դեմոսի ու չքավորների կողմը՝ չնայած իր ոչ դեմոկրատական մոտեցումններին։ Անցնելով դեմոսի կողմը՝ Պերիկլեսը այդպիսով հույս ուներ ամուր հենարան ստեղծել իր համար արիստոկրատիայի գլուխ կանգնած Կիմոնի դեմ պայքարում։ Մ. թ. ա. 443 թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ. թ. ա. 429 թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։

Pericles_Pio-Clementino_Inv269.jpg